Աստծո կանչը
Հոկտեմբերի 1
Դու՛ք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա,
Ինչո՞վ այն կաղվի, այլ միայն դուրս կթափվի
և մարդկանց ոտքի կոխան կլինի (Մատթեոս 5. 13):
Դարձեք Ինձ մոտ և կփրկվեք, դուք, որ եկել
եք երկրի չորս ծագերից (Ես. ԹԵ. 22):
Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի փրկվեք: Ես եմ հոգում ձեր բոլոր կարիքները: Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքներից:
Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ սպառնա ձեզ, ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք` ձեր կամ այլոց համար, Ինձ դիմեք: Ամեն ինչ վերցրեք Իմ շտեմարաններից: ՈՒղղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք:
Հիշեք` Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջած մանանայով:
Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի: Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով` զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ: Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում: ՈՒստի վստահեցեք Ինձ ու թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ:
ՈՒրախացեք: Սրանք ձեր անապատային օրերն են: Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք Առատության` Քանանի Երկիրը: